ԱՄՆ պետքարտուղարը Պակիստանի վարչապետի հետ քննարկել է Իրանի և Իսրայելի միջև երկարատև խաղաղության խթանման հարցերը

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 26-ին Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսի հայտարարության մեջ։

«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է, որ Իրանը երբեք չի կարողանա մշակել կամ ձեռք բերել միջուկային զենք։ Երկու առաջնորդներն էլ գիտակցել են Իսրայելի և Իրանի միջև երկարատև խաղաղության խթանման և տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար համատեղ աշխատանքի կարևորությունը», — ասվում է Պետդեպարտամենտի խոսնակի հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031