Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի մի շարք հասցեներում` հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան, Ղարսի խճուղիների, Լալայան, Տեր-Գաբրիելյան, Օզանյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների, Մեծ Բերդ, Սևերսկի, Բանկի բանավան, Անտառտնտեսություն թաղամասերի, Առափի բնակավայրի հարավային հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝ https://t.me/gazpromarmenianotice։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930