Գերմանիայի նոր կառավարությունը հավանություն է տվել Իսրայելին զենքի մատակարարմանը

Ֆրիդրիխ Մերցի կաբինետն իշխանության գալու առաջին հինգ շաբաթների ընթացքում թույլատրել է գերմանացի արտադրողներին Իսրայել մատակարարել գրեթե 4 միլիոն եվրոյի զենք, հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից՝ ի պատասխան ձախախողմյան կուսակցության պատգամավորի հարցման՝ պարզաբանելով, որ խոսքը ռազմական զենքի մասին չէ, հաղորդում է գերմանական Die Welt պարբերականը։

Նոր կառավարությունն առաջին անգամ բացահայտել է հաստատված մատակարարումների ծավալը։ Ինչպես նշում է Die Welt-ը, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Օլաֆ Շոլցի կառավարությունը հաստատել է գրեթե կես միլիարդ եվրոյի մատակարարումներ։ 2025 թվականի առաջին եռամսյակում քննարկվել են 28 միլիոն եվրոյի մատակարարումներ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930