Իսրայելը Թրամփի աջակցությամբ կարող է դառնալ հեգեմոն Մերձավոր Արեւելքում. WP

Իսրայելը կարող է հեգեմոն դառնալ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ։ Այսպիսի կարծիք է հայտնել The Washington Post թերթը։

Թրամփը ներկայանում է որպես «խաղաղության» եւ «գործունյա» մարդ, որը մտադիր է կայունացնել տենդով բռնված տարածաշրջանը եւ վերջ դնել պատերազմներին, գրել է պարբերականը։ Բայց նա այժմ, հավանաբար, պատրաստ է միանալ նրանցից մեկին։ Իր կողմում ԱՄՆ նախագահին ունենալով՝ հրեական պետությունը կդանա ակնհայտ հեգեմոն Մերձավոր Արեւելքում, կարծում է թերթը։

Ավելի վաղ ABC News հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը միանալու Վաշինգտոնի որոշումը կարող է ընդունվել առաջիկա 24-48 ժամում։ Հրեական պետության պաշտոնատար անձինք, իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի տվյալներով, նույնպես կարծում են, որ ԱՄՆ-ը մոտ է իսրայելական գործողությանը մասնակցելուն։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30