Skip to main content

Կարմիրբերետավորի կողմից հարված ստացած լրագրողը տուժող է ճանաչվել

Լրագրող Մերի Մանուկյանին կարմիր բերետավոր ոստիկանի կողմից հունիսի 16-ին հարվածելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ծանրացնող հանգամանքներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով (441-ի 2-րդ մաս)։ Մերի Մանուկյանը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է ու ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Վարույթի ընթացքի մասին հավելյալ տեղեկություններ այս պահին չունենք»,- գրել է նա:

Ավելի վաղ Աշտարակի խճուղում ակցիայի ընթացքում կարմիրբերետավորներից մեկը հարվածել էր 24NEWS.am–ի լրագրող Մերի Մանուկյանին, որը փորձում էր հետաքրքրվել, թե ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկում։

Բռնություն կիրառելու համար ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ բռնություն կիրառած ոստիկանն ազատվել էր ծառայությունից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031