2025-ին Մալաթիա-Սեբաստիայում կկառուցվի ու կբարեկարգվի 12 բակային տարածք. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին:

Մասնավորապես, Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ հասցեներում բարեկարգվել են շենքերի բակերը, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, ավելացվել են կանաչապատ տարածքները: Ընդհանուր առմամբ, 2025 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ապամոնտաժվել է 11 ավտոտնակ և 14 շինություն:

Տիգրան ԱՎինյանն իր էջում գրել է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր:

2025-ին Մալաթիա-Սեբաստիայում կկառուցվի ու կբարեկարգվի 12 բակային տարածք՝ նոր խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031