«Չեչիլ»-ում աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ կաթնայուղի բաղադրության անհամապատասխանություն. պանրի արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Ի մասնավորի․ «Չեչիլ» պանրի արտադրատեսակի նմուշը ՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, իսկ «Լոռի» պանիր արտադրատեսակի նմուշը՝ կաթնայուղի բաղադրության անհամապատասխանություն, ինչպես նաև ԱՑԽՄ ցուցանիշով։

Կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ տվյալ արտադրատեսկաների արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031