Հնդկաստանում ինքնաթիռի կործանման վայրում գտել են առնվազն 270 դի

Հնդկաստանի արեւմտյան Ահմեդաբադ քաղաքում այս շաբաթ Air India-ի Լոնդոն թռչող ինքնաթիռի՝ բժշկական քոլեջի հանրակացարանի շենքին բախվելուց հետո հայտնաբերվել է առնվազն 270 մարմին, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է հիվանդանոցի ներկայացուցիչը, հաղորդել է Reuters-ը։

Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռը, որտեղ 242 ուղեւոր կար եւ որը հինգշաբթի մեկնում էր բրիտանական «Գաթվիք» օդանավակայան, սկսել է կորցնել բարձրությունը թռիչքից անմիջապես հետո եւ այրվել է՝ բախվելով շենքին։

Ավիավթարից հրաշքով ողջ է մնացել մեկ մարդ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930