Հորդանանը բացել է իր օդային տարածքը

Հորդանանի քաղաքացիական ավիացիայի հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի օդային տարածքը վերաբացվել է տեղի ժամանակով ժամը 07:30-ին (04:30 ըստ Գրինվիչի): Որոշումը կայացվել է Իսրայելի և Իրանի միջեւ լարվածության ֆոնին հանձնաժողովի կողմից թռիչքները կասեցնելուց մեկ օր անց:

Հորդանանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ ալ-Մոմանին հայտնել է, որ երկիրը թույլ չի տա խախտել իր օդային տարածքը եւ չի դառնա «մարտադաշտ որեւէ հակամարտության համար»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930