Մայիսի 30-ից հունիսի 1-ը Մերիդյան էքսպո կենտրոնում տեղի ունեցավ լոգիստիկ ոլորտը ներկայացնող ամենասպասված իրադարձությունը՝ e-Logi Fest25-ը, որը համախմբեց տեխնոլոգիական նորարարություններին, լոգիստիկային ու բիզնես համագործակցություններին նվիրված մի քանի խոշոր ձևաչափ։
Էքսպոին մասնացեցին ավելի քան 40 խոշոր կազմակերպություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Չինաստանից և մի շարք եվրոպական պետություններից։ Մասնակիցներն հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները, կապեր հաստատել հնարավոր գործընկերների ու հաճախորդների հետ, որոնք կարող են ապագա հաջող գործակցության հիմք դառնալ։
Երկօրյա համաժողովի ընթացքում ելույթ ունեցան ոլորտի միջազգային հեղինակավոր խոսնակներ, որոնք ունկնդիրներին ներկայացրին լոգիստիկայի և առցանց առևտրի գլոբալ միտումները, սեփական հարուստ փորձը։ Համաժողովի շրջանակում անցկացվող GIZ-ի կազմակերպած կլոր սեղանի քննարկումներին մասնակցեցին պատվավոր հյուրեր ինչպես ՀՀ-ից, այնպես էլ միջազգային տարբեր կարևորագույն ոլորտային կառույցներից, այդ թվում՝ UNCEFACT-ից (ՄԱԿ), EU-Georgia Business Council-ից, FedEx-ից, Ozon-ից, Yandex Go-ից և այլ կազմակերպություններից։
e-Logi Fest25-ի առավել ինովացիոն և մրցակցային հատվածը դարձավ RoboDrone Hackathon-ը։ Երկօրյա ինտենսիվ մրցույթի ընթացքում 26 թիմեր փորձեցին մշակել առաքող դրոնի լավագույն լուծումներ։ Հաղթող թիմերը պարգևատրվեցին խոշոր դրամական մրցանակներով։
Միջոցառման հաջողությունը մետիվացրեց կազմակերպիչներին փառատոնը դարձնել ամենամյա․ e-Logi Fest-ը կվերադառնա հաջորդ տարի՝ ավելի հավակնոտ նախագծերով և նախադեպը չունեցող գաղափարներով։