Դանակահարություններ՝ Երևանում. վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռում հայտնի գերեզմաններից

տ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով բուժօգնության են դիմել 2 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 24-ամյա Ազատ Օ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 23-ամյա Հովհաննես Գ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերքեր» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031