Իմ կողմից հեծանիվ վարելն էլ է բյուջետային ծրագիր. ամոթ է, որ 50 տարեկան տղամարդը հեծանիվ չքշի. Փաշինյան

Սննդի անվտանգությունը ու սննդի անվտանգության ստանդարտների սահմանումը պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է. առողջ ապրելակերպը նույնպես պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է, սկսած մեր դպրոցներում և մեր համայնքներում մարզական ենթակառուցվածքներից, որը ստեղծվում է պետական բյուջեի միջոցներով, ներառյալ սուբվենցիոն և ոչ սուբվենցիոն ծրագրերով։ Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց նաև քաղաքացիների ընկալումը առողջ ապրելակերպի նկատմամբ մեծացնելու համար, այդ թվում հանրահռչակման ծրագրեր ենք մենք իրականացնում, այդ թվում իմ կողմից հեծանիվ վարելու մղումը։ Դա էլ է որոշակի բյուջետային ծրագրի իրականացում, ցույց տալու համար, որ ամոթ չի, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի։ Կներեք, իմ կարծիքով ամոթ է, որ չքշի»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031