Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ: Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղության գործընթացն ու խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, թե հասարակությանը կհամոզեն, որ այդ փոփոխությունն արվի, որպեսզի Հայաստանը հասնի տևական խաղաղության։

«Բայց, եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, ապա, այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթն Ազգային ժողով ուղարկելու ճանապարհին»,- նշել է վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031