Այս քրեական գործն իրավական աճպարարության և մարդկային nղբերգnւթյան հերթական դրսևորումն է. Սերժ Սարգսյան

Այս քրեական գործն իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է: Այս մասին դատարանի մոտ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031