Ստամբուլում ռուսական պատվիրակության հետ բանակցությունները խափանելու՝ Զելենսկու ներկայացումը ձախողվեց․ Զախարովա

Վլադիմիր Զելենսկու ներկայացումը, որը փորձում էր խափանել Ստամբուլում ռուսական պատվիրակության հետ բանակցությունները, ձախողվեց: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Նրանք փորձել են հոգեբանական ճնշում գործադրել ռուսական պատվիրակության վրա։ Այս մասին ի սկզբանե հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շատերը միամտորեն հավատում էին, որ բանակցությունների հետաձգումը կարող է ստիպել Մոսկվային հրաժարվել դրանց անցկացումից: Արդյունքում Զելենսկու բեմադրած ներկայացումն այստեղ էլ անհաջող ավարտ ունեցավ»,- ասել է դիվանագետը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930