Երկուշաբթի օրվանից թիվ 8 դպրոցի տնօրենի պարտականություններն իրականցնողը պատշաճ դասապրոցես կկազմակերպի. Խաչատրյան

Երկուշաբթի օրվանից Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի պարտականություններն իրականցնողը պարտավորվել է պատշաճ պրոցես կազմակերպել, բաց թողած դասերը լրացնել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։

«Նշանակված տնօրեն չկա դպրոցում, կա պարտականությունները կատարող, որը տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալներից մեկն է։ Ընթանում է մրցույթային գործընթաց»,-հավելեց նա։

Նրա խոսքով, մրցույթին մասնակցել է միայն դպրոցի արդեն նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը։«Դպրոցի նախկին տնօրենը երեկ հարցազրույցի փուլում հաղթող չի ճանաչվել։ Բայց սա չի նշանակում, որ նոր մարդ է նշանակվում, նոր ժամանակավոր պաշտոնակատար և այլն։ Դա բացարձակ սուտ է, ոչ մի նման պլան, ցանկություն ու անհրաժեշտություն չկա։

Պարտականությունները կատարող, ինչպես նաև տնօրեն նշանակում կամ ազատում է Երևանի քաղաքապետը։ Ես կոռեկտության կոչ եմ անում այդ դպորցի ուսուցիչներին, ծնողներին, այդ լուրերն ուղղակի թող անտեսեն, որոշում կայացնողից առաջ չընկնեն, ենթադրություններ չանեն»,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները դասադուլ էին հայտարարել, նրանք պահանջում էին չեղյալ համարել դպրոցի տնօրեն Նատալիա Սարգսյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Ծնողներն էլ իրենց հերթին ստորագրահավաք են կազմակերպել։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031