Չնայած Պուտինի հայտարարած հրադադարին՝ Ուկրաինան հայտնել է Սումիի մարզի հրետակոծության մասին

Ռուսաստանն ակտիվացրել է Ուկրաինայի Սումիի մարզի հրետակոծությունն ու մեկ մարդու զոհվելու պատճառ դարձել, թեև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է եռօրյա հրադադար, որը, ռուսական կողմի փոխանցմամբ, ուժի մեջ է մտել այսօրվանից։ Այս մասին, korrespondent.net-ը, հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը և Սումիի մարզի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ մայիսի 8-ի գիշերը ռուսական կողմը Սումիի մարզում ուժեղացրել է մարտավարական ավիահարվածները՝ օգտագործելով կառավարվող ռումբեր։ Մասնավորապես, մայիսի 8-ի առավոտյան հակառակորդը ավիահարվածներ է հասցրել Բելոպոլսկայա համայնքի տարածքին։

Հարվածների հետևանքով երեք բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել։ Փրկարարները դեպքի վայրում աշխատել են գիշերվանից մինչև առավոտ։ Զոհվել է մեկ քաղաքացիական անձ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031