Մխիթարյանը գրառում է կատարել Բարսելոնայի դեմ տարած հաղթանակից հետո

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։

«Մենք տվեցինք ամեն ինչ։ Հավատացինք մինչև վերջ։ Միասնական՝ որպես մեկ թիմ։ Մեր երկրպագուների հետ միասին, որոնք մեզ ամեն վայրկյան առաջ էին մղում։ Աննկարագրելի զգացողություններ են։ Իտալիայի սիրտը զարկում է սև ու կապույտ գույներով։ Միշտ առաջ, Ինտեր», – գրել է Մխիթարյանը։

«Ներաձուրիները» երկու խաղերի արդյունքում 7։6 հաշվով առավելության հասան կատալոնացիների նկատմամբ և դուրս եկան մրցաշարի եզրափակիչ։

Նշենք, որ Մխիթարյանը կարիերայում 5-րդ անգամ դուրս եկավ եվրագավաթի եզրափակիչ, որից 2-ը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031