Վիրավորական բան չեմ ասել, կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը․ Քոչարյանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին

«Մեր ընդդիմադիր գործընկերները քաղաքական օրակարգ չունենալու պարագայում գտել են լրագրողական խմբերով օրակարգ ձևավորելու ձևաչափ: Այդ դեպքում, երբ ինձ մեղադրում եք, մեղադրե՛ք հստակ՝ ի՞նչ եմ ես ասել, և դուք ի՞նչ եք հասկացել»:

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից իր վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ներկայացված նախագծին։

Նա հայտարարեց՝ որևէ վիրավորական բան չի ասել, խոսել է խոսքի մաքրության մասին և նույնիսկ մեջբերել է սաղմոս, որպեսզի ավելի ընկալելի լինի իր խոսքը:

Քոչարյանը նախ ներկայացրեց այն, ինչ տեղի էր ունեցել միջադեպի օրը. «Ես որևէ վիրավորական բան չեմ ասել, ես ասել եմ խոսքի մաքրության մասին։ Կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը։ Ճեպազրույցի ժամանակ Հռիփսիմե Ջեբեջյանը մոտեցավ և փորձեց ձախ կողմից ներխուժել այդ աշխատանքի մեջ, որը ես թույլ չտվեցի: Ասացի՝ գնա՛, կանգնի՛ր այնտեղ, որտեղ մարդիկ ժամանակից շուտ կանգնել են, և մենք սկսել ենք մեր ճեպազրույցը:

Դուք չեք կարող ասել, որ ես բաց չեմ եղել ընդդիմադիր լրատվամիջոցների համար: Գուցե ամենաշատ հարցազրույց տված և ճեպազրույց տված պատգամավորներից մեկն եմ: Կարող եք մոնիթորինգ անել: Հիմա ասել, որ ես լրագրողներին ճնշել եմ, բա ճնշվածներն ինչո՞ւ են մյուս օրը գալիս, ինձանից հարցազրույց վերցնում: Թող ճնշված մնային: Բոյկոտեի՛ք, ինչո՞ւ չեք անում: Ուզում եմ ասել՝ արդարացի պետք է լինեք: Սա առիթ էր, որպեսզի 1,5 ժամը օրակարգ չլինելու պարագայում դարձնենք օրակարգ»։

Հիշեցնենք՝ մարտի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորել էր «շրթունքները մաքրել»:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031