Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին։
«Կսկսեմ հիմնականից: Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է և առանցքային տնտեսական գործընկերն Անդրկովկասում: Բազմակողմ երկկողմ կապերի այս համալիրն անհրաժեշտ է անխոնջ ամրապնդել և թարմացնել՝ հարմարեցնելով տարածաշրջանում և աշխարհում արագ փոփոխվող իրողություններին:
Հայ-ռուսական հարաբերությունները հասունացման փուլում են։ Այդ գործընթացները բարդ են ընթանում, սակայն գլխավորն այն է, որ Մոսկվան և Երևանը փոխադարձաբար ձգտում են հաղթահարել առաջացող բոլոր դժվարությունները գործընկերային, դաշնակցային եղանակով, բոլոր մակարդակներում բաց և վստահելի երկխոսության
Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա ընդգծեմ այն փաստը, որ մեր երկրներին բացահայտ ու կոպտորեն փորձում են «միմյանցից վանել», գժտեցնել։ Այս անվայել առաջադրանքը լուծելու համար գործի են դրվում տարբեր քաղաքական մանիպուլյացիաներ, տեղեկատվական գործողություններ, պարզապես բացահայտ ստեր և զրպարտություն։ Թե ով է կանգնած դրա հետևում՝ քաջ հայտնի է, ինչպես նաև նրանց՝ «Ռուսաստանի ռազմավարական պարտությունը» տեսնելու մոլուցքը։ Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին։
Հայաստանը, որպես ինքնիշխան երկիր, անկասկած, ունի բոլոր իրավունքները՝ զարգացնելու հարաբերություններ՝ ում հետ ցանկանում է։ Դրա հետ մեկտեղ, մենք ողջամտորեն ակնկալում ենք, որ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա Արևմուտքում գտնվող ռուսատյաց ուժերին՝ օգտագործել իրենց հրաշալի երկիրը տարածաշրջանում Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար, ինչպես նաև չեն խաթարի իրենց մասնակցությունը եվրասիական ինտեգրման դինամիկ զարգացող գործընթացներին»,- ասել է դեսպանը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: