Ուկրաինան չի կարող երաշխավորել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների անվտանգությունը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է մայիսի 9-ին եռօրյա զինադադարի մասին Պուտինի առաջարկը՝ հայտարարելով 30 օր ժամկետով հրադադարի հասնելու անհրաժեշտության մասին: Այս մասին փոխանցում է forbes.ru-ն։

Նրա խոսքով՝ «անհնար է երեք, հինգ, յոթ օրում որևէ բանի շուրջ պայմանավորվել»։ Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների անվտանգությունը մայիսի 9-ի զորահանդեսին: «Մենք չենք կարող պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության տարածքում»,-ասել է նա։

«Մեր դիրքորոշումը շատ պարզ է բոլոր այն երկրների համար, որոնք մայիսի 9-ի զորահանդեսին գնալու են ՌԴ։ Մենք չենք կարող պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Նրանք են ձեզ անվտանգություն ապահովում, ուստի մենք ձեզ որևէ երաշխիք չենք տալիս»,-նշել է ուկրաինական պետության ղեկավարը։ Նա հավելել է, որ Կիևը անվտանգության տեսանկյունից «խորհուրդ չի տալիս» այցելել Ռուսաստան:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031