ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատել է լրատվամիջոցների ազատության նկատմամբ ամուր հանձնառությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով վերահաստատել է լրատվամիջոցների ազատության նկատմամբ ամուր հանձնառությունը:

X-ի իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով մենք վերահաստատում ենք լրատվամիջոցների ազատության նկատմամբ մեր ամուր հանձնառությունը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ։ Նույն տրամաբանությամբ մենք շարունակում ենք ջանքերը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին և սրընթաց տեխնոլոգիական առաջընթացի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը»,–նշել է խոսնակը:

ԱԳՆից հիշեցրել են՝ Հայաստանը նշանակալի նվաճումներ է գրանցել, այդ թվում՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2025–ում 9 դիրքով առաջխաղացում գրանցելով ու 34-րդ հորիզոնականը զբաղեցնելով, որը ժողովրդավարական դիմադրողականության և բարեփոխումների ջանքերի պարզ վկայություն է։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031