Պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն, բայց այն մեկնաբանվում է որպես սանձարձակություն․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ առաջընթացի վերաբերյալ մեկնաբանություններին․

«Հաստատ լուրջ մտորելու տեղ ունեք, որովհետև ակնհայտ է, որ հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն, բայց ձեր կողմից այդ ազատությունը մեկնաբանվում է որպես սանձարձակություն, անհանդուրժողականության հրահրման հնարավորություն, սադրանք հրահրելու միջոց:

Մենք շարունակելու ենք ամենաժողովրդավար պետությունների փորձի ներդրումը, բայց ձեր կողմից արագ ինքնակարգավորումը պետք է դառնա օրվա հրամայական:

Այլապես հանրությունը ստիպելու է իշխանություններին կարգավորման լուրջ գործիքներ կիրառել, որը դուք կորակեք որպես խոսքի ազատության սահմանափակում:

Կոչ եմ անում միասին աշխատել այս իրավիճակը շտկելու համար: Մանավանդ, որ աշխատակազմում ստեղծվել է Մասնակցային և բաց կառավարման վարչություն, որը պատրաստ է քննարկել այդ հարցերը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031