Իրանի հյուսիս-արևելքում գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ

Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում մայիսի 1-ին տեղի է ունեցել 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ինչպես տեղեկացնում է Tasnim գործակալությունը, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 5:10-ին՝ Ռոշթխար քաղաքի մոտակայքում, 10 կմ խորությամբ։ Ցնցումները զգացվել են նաև Մաշհադ քաղաքում և հարակից շրջաններում։​

Իրանի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 19 մարդ։ Տուժածները տեղափոխվել են բուժհաստատություններ։ Նախնական տվյալներով՝ որոշ բնակելի շենքեր ստացել են թեթև վնասներ, սակայն լուրջ ավերածություններ չեն արձանագրվել։​

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930