Skip to main content

Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ խոսնակ

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն խաթարել զարգացող երկրների միջև հարաբերությունները։ Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը։

«Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանի և մի շարք այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանի հետ տարբեր տնտեսական ոլորտներում նրանց համագործակցության պատրվակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն ու նորմերը։ Բաղային նշել է, որ Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը։

Ապրիլի 30-ին ԱՄՆ վարչակազմը սահմանափակումներ է կիրառել Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Թուրքիայում գտնվող յոթ կազմակերպությունների նկատմամբ, որոնք ենթադրաբար զբաղվում են իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի առևտրով։ Սահմանափակումների է ենթարկվել նաև երկու նավ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930