Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները. Մալաթիայի թաղապետ

Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները: Այս մասին Հրապարակի հետ զրույցում ասել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը:

Թաղապետը, ինչպես եւ սպասվում էր, արդարացրել է Տեր-Մարգարյանի պահվածքը. «Բռնությունը չի արդարացվում, բայց չգիտեմ․․. Մենք հայ մարդիկ ենք եւ յուրաքանչյուրս պահ կա, որ կարող ենք նաեւ չդիմանալ, այո, պետք է դիմանալ, պետք է սադրանքին չտրվել, պետք է սառնասրտորեն դիմանալ այդ ամեն ինչին, բայց եղածը` եղել է․․․․Իրենք եկան այդ նկարները կախեցին, դիմանալու չի էլի, եկեք ճիշտը խոսենք։ Ես Տիգրան Տեր-Մարգարյանին ճանաչում եմ երկար տարիներ, իմ կուսակից ընկերն է եւ 99 տոկոս նման դեպքերում ինքը զսպվածություն է դրսեւորելու։ Այդ սադրանքը բոլորիս մոտ էլ լինում են։ Եթե քաղաքապետը որոշում կայացնի հեռացնելու` մենք դա քննարկել ենք կուսակցությունում, մենք միանշանակ բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները»:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031