Ծեծ ու վիճաբանություն Երևանի Նոր Նորքի թաղապետարանում

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և ենթադրաբար թաղապետարանի աշխատակցիները այսօր հարվածել են ակտիվիստ Արթուր Չախոյանին: Նա ավելի վաղ սոցիալական ցանցում գրել էր, որ գնում է թաղապետարան՝ մասնակցելու հանրային քննարկման:

Սակայն, ինչպես երևում է լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում, մինչ քննարկում վիճաբանություն է սկսվում, Չախոյանի նկատմամբ բռնություն է գործադրվում:

ՆԳՆ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ ոստիկանության օպերատիվ արձագանքնման խմբերը տեսանյութի հրապարակումից հետո մեկնել են են թաղապետարան: Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում տալու:

Ձերբակալված անձ այս պահին չկա:

Երևանի քաղաքապետարանից մեկնաբանելով միջադեպը՝ նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։

«Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում», — փոխանցել են քաղաքապետարանից։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031