Skip to main content

Հնդկաստանը որոշում է հնարավոր պատասխանի ձևաչափն ու ժամկետները

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Ազգային անվտանգության հարցերի շուրջ, գրում է Lenta.ru-ն։

Հանդիպմանը մասնակցել են պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դուվալը, Միացյալ շտաբի պետ, գեներալ Աննիլ Չաուհանը, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ուպենդրա Դվիվեդին, ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Դինեշ Կ.Տրիպաթին և ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Ամար Փրիթ Սինգհը:

Հանդիպման արդյունքում Հնդկաստանի կառավարության ղեկավարը հրամանատարներին իրավունք է տվել ինքնուրույն որոշել հնարավոր պատասխանի ձևաչափը, ժամկետները և նպատակները:

Մոդին ընդգծել է, որ ահաբեկչությանը վճռական հարված հասցնելը շարունակում է մնալ ազգային օրակարգի առաջնահերթություններից մեկը:

Հավելենք, որ Պակիստանի Պաշտպանության նախարարը նշել էր, որ Հնդկաստանի և իրենց պետության միջև լարվածությունը հասնում է տագնապալի մակարդակի։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930