Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։

Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանք»-ի գործունեությանը մասնակցել է 2012 թվականից՝ դրա հիմնադրումից ի վեր, երկու անգամ զբաղեցրել է վարչապետի և կուսակցության նախագահի պաշտոնները։

«Այսօր ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել քաղաքականությունից հեռանալու իմ որոշման մասին։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում չեն դադարել իմ ապագա քաղաքական գործունեության վերաբերյալ ենթադրությունները, և համապատասխանաբար, ես ինձ պարտավորված եմ համարում հասարակության առջև համապարփակ պատասխաններ տալ առկա հարցերին», — ասել է Ղարիբաշվիլին ճեպազրույցի ժամանակ։

Ղարիբաշվիլին չի բացառել ապագայում քաղաքականություն վերադառնալը, բայց չի մտադիրվում միանալ ընդդիմությանը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահն ընդգծել է, որ կմնա երկրում ու չունի հեռանալու ծրագրեր։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031