Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 29-ից. արժեքները հայտնի են

Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքը սկսվելու է ապրիլի 29-ից՝ Հայաստանի ժամանակով ժամը 12։00-ին։

Այս մասին Ջենիֆեր Լոպեսը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Տոմսերի արժեքը սկսվում է 25 հազար դրամից: Կան նաև տոմսեր 35 հազար, 50, 55, 60 և 180 հազար դրամ արժողության։

Հիշեցնենք՝ միջազգային հռչակ վայելող երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Հայաստանում։

Երգչուհին հրապարակել է ամառային ամիսներին կայանալիք համերգային տուրի մասին տեղեկատվություն, որից պարզ է դառնում՝ վերջին կանգառը Երևանն է:

Լոպեսը “Up all night” խորագրով համաշխարհային տուրի շրջանակներում ելույթ կունենա Երևանում օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։ Համերգի սկիզբը ժամը 20։00-ին։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930