Բաքուն արձագանքել է Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Կանադայի ԱԳ նախարարի ուղերձին

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի ուղերձին, որում նա անդրադարձել էր նաև Արցախի հայերի բռնի տեղահանմանը։ «Կանադայի Հայ Դատի հանձնախմբի շահերի պաշտպանությամբ զբաղվելը, կանադական ազգային շահերն առաջնահերթ համարելու և միջազգային ասպարեզում հեղինակությունը պահպանելու փոխարեն, լուրջ մտահոգություններ է առաջացնում արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար անհրաժեշտ դատողության և իրազեկության վերաբերյալ։ Ցավոք, Դուք երբեք չեք ճանաչել ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիների տառապանքները, որոնք բախվել են էթնիկ զտումների, կոտորածների, վայրագությունների, մշակութային ոչնչացման և մարդկության դեմ այլ հանցագործությունների, որոնք կատարվել են Հայաստանի կողմից։ Միայն բարի հիշեցում՝ միշտ հավատարիմ մնացեք փաստերին, այլ ոչ թե հայկական սփյուռքի կեղծ նարատիվներին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Միաժամանակ, նա հերթական անգամ փորձել է արդարացնել Արցախից հայերի բռնի տեղահանությունն ու էթնիկ զտումը՝ այն անվանելով «հակահաբեկչական միջոցառում»։ «Ադրբեջանի կողմից 2023 թվականին ձեռնարկված հակաահաբեկչական միջոցառումներն օրինական և համաչափ պատասխան էին Ադրբեջանի տարածքներում գտնվող Հայաստանի անօրինական ռազմական ստորաբաժանումների սադրանքներին։ 24 ժամից պակաս տևած գործողությունը նպատակ ուներ չեզոքացնել հայկական անօրինական ռազմական կազմավորումները և ենթակառուցվածքները՝ լիովին համապատասխանելով միջազգային մարդասիրական իրավունքին։ Քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները չեն ենթարկվել հարձակման, և հայ բնակիչների հեռանալը տարածաշրջանից կամավոր ընտրություն էր»,- հայտարարել է Հաջիզադեն։ Հիշեցնենք, որ Մելանի Ժոլին, անդրադառնալով Արցախի հայերին, հայտարարել էր․ «Այսօր մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի 120,000 բնիկ հայերի դիմակայունությունը, ովքեր 2023 թվականին բռնի տեղահանվել են իրենց հողերից պատմության մեջ առաջին անգամ։ Չափազանց շատ տառապանք ու չափազանց շատ ավեր է իրականացվել Լեռնային Ղարաբաղում»։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930