Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին

Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և մի շարք այլ քաղաքներում:

«Հայաստանը դեռ տեղեկատվություն չի տրամադրել Ադրբեջանում կազմակերպվելիք ԱՊՀ երկրների 3-րդ խաղերին մասնակցության վերաբերյալ»,- նշել է ԱՊՀ խաղերի ազգային կազմկոմիտեի ներկայացուցիչ Այգուլ Աղաևան։

Օկուպացված Ստեփանակերտից բացի, Խաղերն անցկացվելու են Գյանջայում (Գանձակ), Եվլախում, Մինգեչևիրում, Գաբալայում, Շեքիում, Գոյգոլում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30