Մահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիրը

Խորը ցավով տեղեկացա Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչի մահվան մասին․ գրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Ցավակցում եմ Վիտալի Լեոնովիչի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել են նրան։ Սա մեծ կորուստ է բնապահպանական համայնքի համար։ Վիտալի Լեոնովիչը համեստությամբ ու անկոտրում նվիրումով տարիներ շարունակ կերտում էր մի աշխարհ, որտեղ բնությունն ու մարդը կարող են ապրել ներդաշնակության մեջ։ Վիտալի Լեոնովիչի թողած ժառանգությունը շարունակվելու է ապրել անտառի, աճող ծառերի, նրա ձեռքով տնկված բուսատեսակների մեջ և, ամենակարևորը, նրա գործին հավատարիմ մասնագետների մեջ»,-գրել է Սիմիդյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031