Առաջիկա նոր Սահմանադրության ընդունման համատեքստում, պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտը. Փաշինյան

Նոր Սահմանադրության ընդունման համատեսքստում, պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել այն պրոբլեմի հետ, որ մենք մեր կառուցակարգերով, մեր դատական համակարգն էականորեն հեռացրել ենք ժողովրդից, ըստ էության, կտրելով նրան ինքնիշխանի, այսինքն ժողովրդի և դատական համակարգի միջև օրգանական կապն ու առաջիկա նոր Սահմանադրության ընդունման համատեքստում, մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը», — նշեց վարչապետը:

Նոր Սահմանադրություն ունենալու որոշում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց անցած տարվա մայիսին, երբ Բաքվից արդեն հստակ հայտարարում էին՝ առանց գործող Սահմանադրության փոփոխության Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չեն ստորագրի:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930