Skip to main content

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շաբաթվա վերջին ծրագրված այցով կմեկնի Մոսկվա։

Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին:

«Ընդգծում եմ՝ սա նախապես ծրագրված այց է, բայց, իհարկե, այս հնարավորությունը կօգտագործվի Մուսկատում կայացած Իրան-ԱՄՆ բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները քննարկելու համար»,- ասել է դիվանագետը։

Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը միջնորդների միջոցով մտքերով են փոխանակվել։

Վաշինգտոնն ու Թեհրանը ծրագրում են մեկ շաբաթից կրկին հանդիպել՝ քննարկելու միջուկային հիմնախնդրի լուծման հիմնական կետերն ու Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր չեղարկումը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930