Մարմնամարզության հավաքականը մեկնել է Դոհա

Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Դոհա` մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլին:

Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:Ապրիլի 14-20-ը Քաթարի Դոհա քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլը, որին Հայաստանի թիմը կմասնակցի հետևյալ կազմով` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան:

Ավելի վաղ կայացել էր աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլը, որտեղ Համլետ Մանուկյանը դարձել էր ոսկե, իսկ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիրներ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930