Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ:

«Երեքշաբթի օրն Արվեստի միջազգային օրն է. այդ օրը նախատեսված է Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացումը վերանորոգումից և ցուցադրության նորացումից հետո, հուսով եմ՝ այս առիթը կօգտագործեք՝ պատկերասրահ գալու, հրաշալի ցուցադրություն է։

Չորեքշաբթի օրը նշելու ենք Հայ կինոյի օրը, և բազմազան ծրագիր է նախատեսված, այդ թվում՝ տարբեր կինոթատրոններում, հետևեք մեր կայքին՝ մանրամասներին տեղեկանալու և ձեզ հետաքրքրող միջոցառմանը մասնակցելու համար։

Ուրբաթ օրը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է՝ էլի բազմազան ծրագրերով, որոնց միացել են մարզերի ու Երևանի դպրոցները։

Այդ օրը, կարծում եմ, նաև լավ առիթ է՝ մաքրելու մեր հուշարձաններն ու դրանց հարակից տարածքը, որին կմիանան նաև սովորողները։

Շաբաթը կամփոփենք Ղազախստանի մշակույթի օրերով՝ հյուրընկալելով մեր գործընկերներին և ծանոթանալով իրենց արվեստին»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031