Լարված քննարկումներ, բոլորի հարկերը բարձրանում են, բանկերինը՝ ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Կառավարությունում, երբ 2023 թ. սկսվել են հարկերը բարձրացնելու մասին աշխատանքային քննարկումները, նախագիծ է եղել նաև, որ տնտեսության բոլոր ճյուղերի՝ այդ թվում և ՀՀ տարածքում գործող բանկերի ծառայությունների նկատմամբ ավելացված արժեքի հարկը` ԱԱՀ-ն էլ պետք է սահմանվի: Սակայն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ համարվում է բանկերի հովանավորը գործադիրում (նա «Արդշինբանկի» վարչության նախագահն է եղել և մասնաբաժին ունեցել այդ բանկում), դիմադրում է բանկերին վերաբերող նախագծի դեմ: Մեր տեղեկություններով՝ անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկն է այս տարվա հունվարից կրկին բերել նման մի նախագիծ, որը դարձյալ չի կարողանում առաջ տանել:

Իսկ ինչն է խնդիրը. ըստ Մհեր Գրիգորյանի փաստարկի, եթե բանկերի ծառայությունների մասով ԱԱՀ-ն սահմանվի, տուժելու են սպառողները, քաղաքացիները, քանի որ բանկերը ստիպված են լինելու իրենց ծառայությունների գները հարկի չափով բարձրացնել: Կստացվի, որ և՛ տոկոսները կբարձրացնեն, և՛ իրենց մյուս ծառայությունների գները, որպեսզի եկամուտների մակարդակը ապահովեն, և կտուժի բանկ մտնող յուրաքանչյուր քաղաքացի:

Սակայն Կառավարության մյուս կողմը հակափաստարկ է բերում, թե 17 բանկերը այնպիսի գերշահույթներ են ստանում, որ կարող են իրենց գերշահույթը պակասեցնել և ավելացնել հարկերը:

Իսկ ինչ վերաբերում է շահութահարկի բարձրացմանը, ապա այստեղ էլ կա կատեգորիկ դիմադրություն ու էլի Մհեր Գրիգորյանի կողմից, քանի որ բանկերը աշխատում են, այսպես ասած սպիտակ, թափանցիկ դաշտում, ուստի չեն կարող մրցակցել տնտեսության մյուս ճյուղերի հետ, որտեղ ստվեր կա: Եվ քանի դեռ ստվերը ամբողջությամբ վերացված չէ, 100% թափանցիկ աշխատող բանկերը չպետք է հարկվեն ավելի: Դա մեծ վնաս կհասցնի երկրին, տնտեսությանը:

Այս հարցով էլ հարկերի բարձրացման կողմնակիցների փաստարկներն այն են, որ բանկերը թող գերշահույթ չստանան, այլ շահույթ ստանան: Թե ինչով կավարտվի այս հակամարտությունը գործադիրի ներսում, պարզ չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ լսում է կողմերին և բարդ է ասել, թե ինչ որոշում կկայացնի: Միայն փաստ է, որ մանր ու միջին բիզնեսի համար շրջանառության հարկը այս տարվա փետրվարից արդեն բարձրացել է 5-ից 10% և ավելի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930