Ըստ Բաքվի՝ կրկին հրադադար է խախտվել, Երևանը դեռ չի արձագանքել

Բաքուն կրկին հաղորդում է, թե ապրիլի 9-ին, ժամը 23:50-ի սահմաններում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Տավուշի (հաղորդագրությունում՝ Թովուզգյալի շրջանի) դիրքերից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրենք էլ պատասխան միջոցներ են ձեռնարկել։

Երևանը դեռ չի արձագանքել հաղորդմանը։

Նախօրեին Բաքուն նման երկու հաղորդագրություն տարածեց՝ հայկական կողմին նախ մեղադրելով Վարդենիսի և Վերին Շորժայի դիրքերից փոքր տրամաչափի զինատեսակներով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու, ավելի ուշ՝ Տավուշի դիրքերից հրադադարը խախտելու համար։

Երկու հաղորդումներն էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է՝ նշելով՝ դրանք իրականությանը չեն համապատասխանում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հիշեցնում է Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել՝ վերահաստատելով՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։

Շաբաթներ շարունակ Բաքուն Երևանին մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար, այս նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքիսահմանային բնակավայրերից հաղորդում են չդադարող կրակոցների մասին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930