Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։ Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։

Մինչ այդ հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արշակ Գեւորգի Օրդուխանյանի գրանցումը՝ հիմքում ընդունելով ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու մասին 2025 թվականի ապրիլի 2-ի դիմումը, որը վավերացված է եղել նոտարական կարգով։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930