Ադրբեջանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները. Ալիև

Ադրբեջանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե ադրբեջանական պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այդ դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից»,-նշել է Ալիևը։

2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն հրաժարվեց հաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Բանաձևի ընդունման օգտին քվեարկել է 90 պատգամավոր, 76-ը՝ դեմ։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031