Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում

Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Երևանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լոպեսը ամռանը կայանալիք համերգային տուրի մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում։

Հրապարակվել է նաև այն քաղաքների ցանկը, որտեղ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա իր “Up all night” խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում, որոնց թվում է նաև Երևանը։

Երևանում Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։

Տուրի շրջանակներում Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031