Զարեհ Սինանյանը կգործուղվի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին 2025 թվականի ապրիլի 4-9-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԼոսԱնջելես)։

Նա կմասնակցի «On the Cutting Edge of Science and Tech: CA and Armenia Together» խորագրով համաժողովին, ինչպես նաև համայնքային կառույցների երիտասարդական, կրթամշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ կունենա, կքննարկի համագործակցության հնարավորությունները։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031