Հունգարիան դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից

Հունգարիայի վարչապետը հայտարարել է, թե Բուդապեշտը դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ)։

«Այդ կառույցը դարձել է քաղաքական, ինչը երևաց Իսրայելի դեմ որոշումից», — այսօր հայտարարել է Վիկտոր Օրբանը՝ հյուրընկալելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։

Հաագայի դատարանն անցած տարեվերջին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր էր տվել՝ Գազայում մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեղադրանքով։ Օրբանը, սակայն, հրավիրել էր նրան Բուդապեշտ և վստահեցրել, որ նա չի ձերբակալվի՝ չնայած Հունգարիան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր անդամներից էր։

Բուդապեշտն առաջինն է ԵՄ երկրներից, որ լքում է կառույցը։ Ակնկալվում է, որ դատարանից դուրս գալու գործընթացը կտևի մոտ մեկ տարի։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031