Արմեն Մելիքբեկյանն ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում:

Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ՈՒԵՖԱ-ի 49-րդ հերթական կոնգրեսը: Օրակարգի կետերից մեկը ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր: ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ՝ քառամյա պաշտոնավարման ժամկետով:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031