Մհեր Գրիգորյանը Վիետնամի գործընկերոջ հետ քննարկել է ազատ առևտրի համաձայնագրի կիրարկման հնարավորությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է ընդգծել Վիետնամից նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ և Վիետնամի միջև ստորագրված ազատ առևտրի համաձայնագրի կիրարկման շրջանակներում: Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման նպատակով մարդկանց և գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությանը:

Երկուստեք կարևորվել է նաև միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և դրա շրջանակներում երկկողմ համագործակցության առանցքային հարցերի քննարկումը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031