Վիճաբանության ժամանակ քույրը դանակով հարվածել է եղբորը. մանրամասներ

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 31-ին՝ ժամը 22:30-ին, գույքը ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Պարզվել է, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փորձել է հրկիզել տնակը, ինչը կանխվել է քրոջ կողմից: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 42-ամյա քույրը խոհանոցային դանակով հարվածել է եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք:

44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930