20 հազար 192 նոր ծառ՝ վերջին 3 տարում. շուտով կհայտարարենք մեծ ծառատունկի մասին. Տիգրան Ավինյան

Երևանում վերջին 3 տարում 20 հազար 192 նոր ծառ է տնկվել։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ընտրվել են տեսակներ, որոնք հարմար են մեր կլիմային, չեն առաջացնում ալերգիա և բարձր կենսունակություն ունեն։

Որպեսզի տնկած ծառերն իսկապես պահպանվեն, կառուցել և հիմնանորոգել ենք 85 կմ ոռոգման համակարգ։ Արդյունքում՝ կենսունակության ցուցանիշը հասել է 94%-ի։

Շուտով կհայտարարենք նոր, մեծ ծառատունկի մասին»,- գրում է Ավինյանը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930