Շատ շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար․ Վիլեն Գաբրիելյանի հայտարարությունը

Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար: Այս մասին հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանը։

«Ներողություն եմ խնդրում էն հարյուրավոր մարդկանցից, ովքեր նամակներ են գրել ու ես դեռ ֆիզիկապես չեմ հասցնում պատասխանել:

Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ դա մի քանի նախաձեռնություններն են, որոնց վրա տարիներով աշխատեցինք և որոնք, փաստացի լիազորություն չեմ ունենալու փորձել շարունակել տանել առաջ:

Ըստ այդմ, դիմում եմ ԱԺ պատգամավորներին:

Հարգելի գործընկերներ, ունեմ 0-ից մշակված՝

«Ռազմամարզական գործնեության մասին օրենք», Կառավարության և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկված 95% համաձայնեցված,
«Հակաականային(ականազերծման) գործնեության մասին օրենք», Կառավարության հետ քննարկված, առաջարկների հիմման վրա վերամշակված, դեռ չհամաձայնեցված,
«Ռազմական նշանակության արտադրանքի մասին օրենք» նախնական սևագիր,
«Զենքի շրջանարության կարգավորման մասին օրենքի» փոփոխությունների փաթեթ, որը հիմնված է մեր կատարած մոնիթորինգի և այլ գործընկերների առաջարկների վրա:

Կան էլի նախագծեր, սակայն որոնք որ դեռ «հում են», և աշխատանքեն պահանջում, բայց նույնպես կարևոր:

Պնդում եմ, որ բոլոր նախագծերը ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության անվտանգության և հասարակության պաշտպանության ու տոկունության բարձրացման համար:

Ցանկացած պատգամավոր, որը ցանկություն կհայտնի, պատրաստ եմ նախագծերը տրամադրել իրեն, իրենց ամբողջ վերլուծական և հիմնավորումների բազայով: Այդ թվում ցանկացած կարգի աջակցություն ցուցաբերել:

Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն։

Շնորհակալություն ուշադրության համար։

Հարգանքով՝

ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան
Նավակ Ճոճողը»,-նշել է նա։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930