Էլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել ընթացիկ առաջնությունում: Էլինա Դանիելյանը երկրորդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթանակի տոնեց 19-ամյա լեհ շախմատիստ Մարտինա Վիկարի նկատմամբ:

Իր պարտիան հաղթանակով է ավարտել նաև Աննա Խաչատրյանը:

Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Սոնա Կրկյաշարյանը: Պարտվել են Գաբրիելա Հարությունյանը և Անի Նահապետյանը:

Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության 15 առաջատարների շարքում է:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031